Ստոմատոլոգիական ապրանքների ինտերնետ խանութ


Սերվիս Կենտրոն

«Մեդտեխսերվիս» ընկերության սերվիս-կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ (ինժեներներ, ՏՏ մասնագետներ) , ովքեր պարբերաբար վերապատրաստվում են մեր և, բժշկական ու ստոմատոլոգիական սարքավորումներ ներմուծող, մեր գործընկերների  կողմից կազմակերպվող սեմինարներին:

Մեր մասնագետների կողմից սպասարկումը կատարվում է ամենաբարձր  որակով և սեղմ ժամկետներում՝ սարքավորումների, ինչպես երաշխիքային, այնպես էլ հետերաշխիքային ժամանակահատվածում: «Մեդտեխսերվիս» ընկերությունը կատարում է նաև տեխնիկական խորհրդատվություն թեժ գծով:

«Մեդտեխսերվիս» խանութների ցանցում  առաջարկվող սարքավորումների ողջ տեսականին երաշխիքի մեջ են  6-24 ամիս, որի ընթացքում առաջացած յուրաքանչյուր խնդրի դեպքում մեր մասնագետները կլինեն ձեր տրամադրության տակ:

Տրամադրվող ծառայությունների վերաբերյալ ամբողջական ինֆորմացիա կարող եք ստանալ զանգահարելով  (096) 53 36 30:

Ծառայությունների երաշխիքային սպասարկումը կատարվում է միայն ՀՀ տարածքում: